Կարմիր խաչ.«Եմենի հիվանդանոցների մոտ կեսը ավերվել է»
https://parstoday.ir/hy/news/world-i90650-Կարմիր_խաչ._Եմենի_հիվանդանոցների_մոտ_կեսը_ավերվել_է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն(ԿԽՄԿ)  հայտարարել է.«Անցած երկու տարիների ընթացքում հատկապես Եմենում ավելի քան 1200 հարձակում է իրականացվել հիվանդանոցների , բժշկական կադրերի և սարքավորումների վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 13:27 Asia/Tehran
  • Կարմիր խաչ.«Եմենի հիվանդանոցների մոտ կեսը ավերվել է»

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն(ԿԽՄԿ)  հայտարարել է.«Անցած երկու տարիների ընթացքում հատկապես Եմենում ավելի քան 1200 հարձակում է իրականացվել հիվանդանոցների , բժշկական կադրերի և սարքավորումների վրա»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  նշել է.«Միայն վերջին երկու տարվա ընթացքում տարբեր երկրներում ավելի քան 1200 հարձակում է իրականացել հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների ու  բժշկական կադրերի վրա,որոնց հետևանքով ավերվել են Սիրիայի հիվանդանոցների ավելի քան 50 տոկոսը, իսկ Եմենում հիվանդանոցների  ընդամենը 45 տոկոսն է աշխատում»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն  Աֆղանստանի պատերազմի բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բուժկենտրոնների , փրկարարների ու բժշկական սարքավորումների վրա հարձակումներից:

Կոմիտեն հստակեցրել է.«Աշխարհի անկայուն շրջաններում զինված բախումների սրումը  խոչընդոտել է Կարմիր խաչի գործունեությանը»: