Կարմիր խաչ.«Եմենի հիվանդանոցների մոտ կեսը ավերվել է»
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն(ԿԽՄԿ) հայտարարել է.«Անցած երկու տարիների ընթացքում հատկապես Եմենում ավելի քան 1200 հարձակում է իրականացվել հիվանդանոցների , բժշկական կադրերի և սարքավորումների վրա»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նշել է.«Միայն վերջին երկու տարվա ընթացքում տարբեր երկրներում ավելի քան 1200 հարձակում է իրականացել հիվանդանոցների, շտապ օգնության մեքենաների ու բժշկական կադրերի վրա,որոնց հետևանքով ավերվել են Սիրիայի հիվանդանոցների ավելի քան 50 տոկոսը, իսկ Եմենում հիվանդանոցների ընդամենը 45 տոկոսն է աշխատում»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Աֆղանստանի պատերազմի բոլոր կողմերին կոչ է արել խուսափել բուժկենտրոնների , փրկարարների ու բժշկական սարքավորումների վրա հարձակումներից:
Կոմիտեն հստակեցրել է.«Աշխարհի անկայուն շրջաններում զինված բախումների սրումը խոչընդոտել է Կարմիր խաչի գործունեությանը»: