Ամերիկացի նախկին պաշտոնյա.«ՀԳՀԾ-ն քննադատողները ձգտում են փոխել Իրանի համակարգը»
ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարն ասել է.«ՀԳՀԾ-ի ընդդիմադիրները նպատակ ունեն փոխել ոչ թե միջուկային համաձայնությունը, այլ Իրանի համակարգը»: Այս մասին հաղորդել է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:
ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար և ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի զինաթափման ծրագրի գործող տնօրեն Մարք Ֆիթսփաթրիկը Twitter- ի իր էջում հրապարակած ուղերձում քննադատել է ՀԳՀԾ-ն քննադատողներին: «Նրանք հակաիրանական պատժամիջոցների վերականգնման նպատակով փորձում են ոչ թե ամրապնդել ՀԳՀԾ-ն ,այլ փոխել Իրանի համակարգը»,գրել է նա:
Ֆիթսփաթրիկը մեկ այլ ուղերձում ընդգծել է բոլոր երկրների, այդ թվում Իրանի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Ավելի վաղ այս քայլերի արդյունքի ականատեսն ենք եղել», հավելել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին որոշում կընդունի ՀԳՀԾ-ում մնալու կամ դրանից դուրս գալու վերաբերյալ: