Ամերիկացի նախկին պաշտոնյա.«ՀԳՀԾ-ն քննադատողները ձգտում են փոխել Իրանի համակարգը»
https://parstoday.ir/hy/news/world-i90664-Ամերիկացի_նախկին_պաշտոնյա._ՀԳՀԾ_ն_քննադատողները_ձգտում_են_փոխել_Իրանի_համակարգը
ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարն ասել է.«ՀԳՀԾ-ի ընդդիմադիրները նպատակ ունեն փոխել ոչ թե միջուկային համաձայնությունը, այլ Իրանի համակարգը»: Այս մասին հաղորդել է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 14:13 Asia/Tehran
  • Ամերիկացի նախկին պաշտոնյա.«ՀԳՀԾ-ն քննադատողները ձգտում են փոխել Իրանի համակարգը»

ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարն ասել է.«ՀԳՀԾ-ի ընդդիմադիրները նպատակ ունեն փոխել ոչ թե միջուկային համաձայնությունը, այլ Իրանի համակարգը»: Այս մասին հաղորդել է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը:

ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար և ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի զինաթափման ծրագրի գործող տնօրեն Մարք Ֆիթսփաթրիկը Twitter- ի իր էջում  հրապարակած ուղերձում քննադատել է ՀԳՀԾ-ն քննադատողներին: «Նրանք հակաիրանական պատժամիջոցների վերականգնման նպատակով փորձում են ոչ թե ամրապնդել ՀԳՀԾ-ն ,այլ փոխել Իրանի համակարգը»,գրել է նա:

Ֆիթսփաթրիկը մեկ այլ ուղերձում ընդգծել է բոլոր երկրների, այդ թվում Իրանի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Ավելի վաղ այս քայլերի արդյունքի ականատեսն ենք եղել», հավելել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին որոշում կընդունի ՀԳՀԾ-ում մնալու կամ դրանից դուրս գալու վերաբերյալ: