Ամերիկացի սենատորը նաշազգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i90710-Ամերիկացի_սենատորը_նաշազգուշացրել_է_ՀԳՀԾ_ից_դուրս_գալու_հետևանքների_կապակցությամբ
Ամերիկացի սնատորի խոսքերով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը սխալ քայլ է լինելու և հեղինակազրկելու է ԱՄՆ-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 07:11 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորը նաշազգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքների կապակցությամբ

Ամերիկացի սնատորի խոսքերով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը սխալ քայլ է լինելու և հեղինակազրկելու է ԱՄՆ-ին:

Ատլանտյան խորհրդի ամերիկյան ինստիտուտի տեղեկացմամբ՝ Մասաչուսեթս նահանգի սենատոր Էդ Մարկին խստորեն քննադատել է ՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ նախագահի որոշումը:

«ՀԳՀԾ-ն խթանելու է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների բանակցությունների արդյունավորումը: Եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումներից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդյունք է ակնկալում, ապա պետք չէ մեծ սխալ թույլ տա ՝ հրաժարվելով միջուկային համաձայնությունից».-ասել է Մարկին:

Մոտ ապագայում կայանալու է Թրամփի և Ինի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Կորեական թերակղզին միջուկային զենքերից մաքրելու հարցը:

Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման թարմացման ժամկետը մոտենալով, ամերիկացի պետայրերն ու սենատորները Թրամփին զգուշացրել են ՀԳՀԾ-ից հրաժարվելու հետևանքների կապակցությամբ:

Թրամփը սպառնացել է, որ եթե եվրոպացիները չվերացնեն ՀԳՀԾ-ի «թերությունները», ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնությունից: