Ամերիկացի սենատորը նաշազգուշացրել է ՀԳՀԾ-ից դուրս գալու հետևանքների կապակցությամբ
Ամերիկացի սնատորի խոսքերով, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը սխալ քայլ է լինելու և հեղինակազրկելու է ԱՄՆ-ին:
Ատլանտյան խորհրդի ամերիկյան ինստիտուտի տեղեկացմամբ՝ Մասաչուսեթս նահանգի սենատոր Էդ Մարկին խստորեն քննադատել է ՀԳՀԾ-ի հետ կապված ԱՄՆ նախագահի որոշումը:
«ՀԳՀԾ-ն խթանելու է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների բանակցությունների արդյունավորումը: Եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումներից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդյունք է ակնկալում, ապա պետք չէ մեծ սխալ թույլ տա ՝ հրաժարվելով միջուկային համաձայնությունից».-ասել է Մարկին:
Մոտ ապագայում կայանալու է Թրամփի և Ինի հանդիպումը, որտեղ քննարկվելու է Կորեական թերակղզին միջուկային զենքերից մաքրելու հարցը:
Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման թարմացման ժամկետը մոտենալով, ամերիկացի պետայրերն ու սենատորները Թրամփին զգուշացրել են ՀԳՀԾ-ից հրաժարվելու հետևանքների կապակցությամբ:
Թրամփը սպառնացել է, որ եթե եվրոպացիները չվերացնեն ՀԳՀԾ-ի «թերությունները», ԱՄՆ-ը դուրս կգա համաձայնությունից: