Բազմազգ ընկերություններին անհանգստացնում է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը
Associated Press գործակալությունը հաղորդել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին այդ երկրի նախագահի որոշումը վտանգի տակ է դրել բազմազգ ընկերությունների միլիարդավոր դոլարների կապիտալը:
Ըստ հաղորդման՝ այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղված է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու հարցով, միջազգային կորպորացիների, այդ թվում օդանավաշինության ու նավթարդյունաբերության ընկերությունների միլիարդավոր դոլարները հայտնվել են վտանգի տակ:
«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի լիովին դուրս գալը կստեղծի անմխիթար վիճակ»․ հաղորդել է Associated Press-ը:
ԱՄՆ-ի այդ քայլը բավական է Boeing-ի նման մեծ ընկերություններին վախեցնելու համար, որպեսզի վերջիններս դանդաղեցնեն համաձայնագրերի իրականացման գործընթացը:
Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության ավիաընկերությունը՝ Iran Air-ը, 2016 թվականին Airbus կոնցեռնի հետ պայմանագիր է ստորագրել 100 օդանավերի գնման շուրջ:
Իրանը նաև համաձայնագիր Է ստորագրել Boeing ընկերությունից 80 և ֆրանսիական-իտալական ATR ընկերությունից 20 ինքնաթիռ գնելու շուրջ: