Մակրոն. «ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը»
https://parstoday.ir/hy/news/world-i90770-Մակրոն._ՀԳՀԾ_ից_Թրամփի_դուրս_գալը_կհանգեցնի_տարածաշրջանի_ապակայունացմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: «Այդ քայլը կհանգեցնի միջինարևելյան տարածաշրջանի ապակայունացմանը»․ընդգծել է նա: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2018 14:58 Asia/Tehran
  • Մակրոն. «ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալը կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացմանը»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: «Այդ քայլը կհանգեցնի միջինարևելյան տարածաշրջանի ապակայունացմանը»․ընդգծել է նա: Այս մասին հաղորդել է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimancheр թերթին տված հարցազրույցում ընդգծել է. «Միջին Արևելքի ապակայունացումը կհզորացնի ահաբեկչական խմբավորումներին այս տարածաշրջանում»:

«Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել եմ, որ նրա արտաքին քաղաքականությունը մշտապես գտնվել է ներքին նկատառումների ազդեցության տակ և Միջին Արևելքի  ու միջուկային համաձայնագրից դուրս գալու հարցերում նա հայտնվել է երկակի դրության մեջ»․ ասել է Մակրոնը:

Դոնալդ Թրամփը իշխանության գալուց ի վեր Իրանի հետ միջուկային համաձայնությունը համարել է սարսափելի համաձայնություն  և  հայտարարել է, որ դուրս է գալու դրանից: