Ջեք Ստրաու.«ՀԳՀԾ-ի հարցում աշխարհը սատարում է Իրանին»
https://parstoday.ir/hy/news/world-i90826-Ջեք_Ստրաու._ՀԳՀԾ_ի_հարցում_աշխարհը_սատարում_է_Իրանին
Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կհասկանա, որ ՀԳՀԾ-ից դուրս գալն անտրամաբանական քայլ է և այդ հարցում աշխարհը սատարում է Իրանին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2018 12:46 Asia/Tehran
  • Ջեք Ստրաու.«ՀԳՀԾ-ի հարցում աշխարհը սատարում է  Իրանին»

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կհասկանա, որ ՀԳՀԾ-ից դուրս գալն անտրամաբանական քայլ է և այդ հարցում աշխարհը սատարում է Իրանին»:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշում կայացնելու ժամկետն ավարտվելու շեմին ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում Ջեք Ստրաուն շեշտել է. «Այսօր՝ առավել քան սրանից տասը տարի առաջ միջուկային հարցում միջազգային հանրությունը սատարում է Իրանին»:

Ստրաուն, ով Իրանի միջուկային հարցի սկզբում Բրիտանիա-Գերմանիա-Ֆրանսիա եվրոպական եռյակ երկրների բանակցային թիմի անդամ էր, ավելացրել է. «Թրամփը վճռականորեն ցանկանում է տապալել նախկինում արված դրական քայլերը և ենթադրում է, որ սպառնալիքով կարող է Իրանին բանակցության սեղանի մոտ բերել»:

Ստրաուն ընդգծել է ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը: «Համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը խաթարելու է համաշխարհային համակարգը». ասել է Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը: