Ջեք Ստրաու.«ՀԳՀԾ-ի հարցում աշխարհը սատարում է Իրանին»
Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը կհասկանա, որ ՀԳՀԾ-ից դուրս գալն անտրամաբանական քայլ է և այդ հարցում աշխարհը սատարում է Իրանին»:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշում կայացնելու ժամկետն ավարտվելու շեմին ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում Ջեք Ստրաուն շեշտել է. «Այսօր՝ առավել քան սրանից տասը տարի առաջ միջուկային հարցում միջազգային հանրությունը սատարում է Իրանին»:
Ստրաուն, ով Իրանի միջուկային հարցի սկզբում Բրիտանիա-Գերմանիա-Ֆրանսիա եվրոպական եռյակ երկրների բանակցային թիմի անդամ էր, ավելացրել է. «Թրամփը վճռականորեն ցանկանում է տապալել նախկինում արված դրական քայլերը և ենթադրում է, որ սպառնալիքով կարող է Իրանին բանակցության սեղանի մոտ բերել»:
Ստրաուն ընդգծել է ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը: «Համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը խաթարելու է համաշխարհային համակարգը». ասել է Բրիտանիայի նախկին ԱԳ նախարարը: