Գերմանիան և Ֆրանսիան կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը
Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ իրենց երկրները և Եվրամիությունը կարևորում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը և անտեսելու են ԱՄՆ-ի որոշումը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ժան Իվ Լե Դրիանն ասել է. «Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան պահպանելու են ՀԳՀԾ-ն՝ առանց հաշվի առնելու համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ-ի հավանական որոշումը»:
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է.«Եվրոպական երկրներն անհանգստացած են, որ ՀԳՀԾ-ում ցանկացած պարտություն հանգեցնելու է լարվածության սրմանը: Բեռլինը Վաշինգտոնում իր գործընկերներին ասել է, որ ցանկանում է հավատարիմ մնալ համաձայնության դրույթներին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ իր ցանկությամբ միջուկային համաձայնությունը չփոխելու դեպքում մայիսի 12-ին ԱՄՆ-ը դուրս է գալու ՀԳՀԾ-ից:
Միջուկային համաձայնությունում մնալու համար ԱՄՆ-ին խրախուսելու նպատակով, Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան առաջարկել են բարեփոխել այն:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը, բացառելով ՀԳՀԾ-ն փոխելու հարցով բանակցելու հավանականությունն, ասել է. «Միջուկային համաձայնությունը պահպանելու համար եվրոպացիները պետք է ԱՄՆ-ին պարտադրեն կատարել միջազգային համաձայնության հետ կապված իր հանձնառությունները»: