ԱՄՆ-ի դատական համակարգը հիմնված է բռնության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i90840-ԱՄՆ_ի_դատական_համակարգը_հիմնված_է_բռնության_վրա
Իրանի դատական իշխանության ղեկավարը դատապարտել է Իրանի դեմ քաղաքական դատավճիռ կայացնելու ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի հարավում գտնվող դատարանի քայլը: «Նման դատավճիռը ԱՄՆ-ի դատական համակարգի բռնի ինքնությունն է ցույց տալիս»,ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2018 15:25 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի դատական համակարգը հիմնված է բռնության վրա

Իրանի դատական իշխանության ղեկավարը դատապարտել է Իրանի դեմ քաղաքական դատավճիռ կայացնելու ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի հարավում գտնվող դատարանի քայլը: «Նման դատավճիռը ԱՄՆ-ի դատական համակարգի բռնի ինքնությունն է ցույց տալիս»,ասել է նա:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի դատարանը մայիսի 1-ին  առանց փաստարկների Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հեռակա կարգով վճիռ  է կայացրել:  Ամերիկյան դատարանը Իրանին պարտավորեցրել է ավելի քան վեց միլիարդ  դոլար փոխհատուցում վճարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին:

Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին երկուշաբթի օրը ասել է. «ԱՄՆ-ի քաղաքացիները և միջազգային հանրությունը քաջ գիտակցում են, որ սեպտեմբերի 11-ի հարձակումների կուլիսների հետևում կանգնած են եղել Ալ-Ղաիդան և Արաբիան»:

Նա հավելել է. «Արաբիան այդ դեպքերին իր մասնակցությունը չբացահայտվելու համար  մեծ գումարներ է տվել ԱՄՆ-ին և այս երկրի կառավարությունը արգելել է այդ խնդրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը»:

Իրանի դատական իշխանության ղեկավարը  նաև ընդգծել է. «Իրանը իր տարածքն ու իր ժողովրդին պաշտպանելու հարցով երբեք նոր բանակցությունների մեջ չի մտնի»: