ԱՄՆ-ի դատական համակարգը հիմնված է բռնության վրա
Իրանի դատական իշխանության ղեկավարը դատապարտել է Իրանի դեմ քաղաքական դատավճիռ կայացնելու ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի հարավում գտնվող դատարանի քայլը: «Նման դատավճիռը ԱՄՆ-ի դատական համակարգի բռնի ինքնությունն է ցույց տալիս»,ասել է նա:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի դատարանը մայիսի 1-ին առանց փաստարկների Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հեռակա կարգով վճիռ է կայացրել: Ամերիկյան դատարանը Իրանին պարտավորեցրել է ավելի քան վեց միլիարդ դոլար փոխհատուցում վճարել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին:
Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին երկուշաբթի օրը ասել է. «ԱՄՆ-ի քաղաքացիները և միջազգային հանրությունը քաջ գիտակցում են, որ սեպտեմբերի 11-ի հարձակումների կուլիսների հետևում կանգնած են եղել Ալ-Ղաիդան և Արաբիան»:
Նա հավելել է. «Արաբիան այդ դեպքերին իր մասնակցությունը չբացահայտվելու համար մեծ գումարներ է տվել ԱՄՆ-ին և այս երկրի կառավարությունը արգելել է այդ խնդրի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը»:
Իրանի դատական իշխանության ղեկավարը նաև ընդգծել է. «Իրանը իր տարածքն ու իր ժողովրդին պաշտպանելու հարցով երբեք նոր բանակցությունների մեջ չի մտնի»: