Եվրոպան չպետք է ՀԳՀԾ-ի ճակատագիրը կապի Վաշինգտոնի որոշման հետ
https://parstoday.ir/hy/news/world-i90856-Եվրոպան_չպետք_է_ՀԳՀԾ_ի_ճակատագիրը_կապի_Վաշինգտոնի_որոշման_հետ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդականը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «նարցիստ» է անվանեց և ասել. «ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան չպետք է այս աստիճան ուշադրություն ցուցաբերի նրա հանդեպ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 02:36 Asia/Tehran
  • Եվրոպան չպետք է ՀԳՀԾ-ի ճակատագիրը կապի Վաշինգտոնի որոշման հետ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդականը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «նարցիստ» է անվանեց և ասել. «ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան չպետք է այս աստիճան ուշադրություն ցուցաբերի նրա հանդեպ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Նաթալի Թուչին Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Գուցե Եվրոպան չպետք է այսքան ուշադրություն ցուցաբերի մեծ նարցիստին և իր ուշադրությունը կենտրոնացնի առանց ԱՄՆ-ի ներկայության ՀԳՀԾ-ի պահպանման վրա»:

ՀԳՀԾ-ի գործադրման խափանելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելոըց հետո վերածվել են այս միջազգային համաձայնության չեղարկման սպառնալիքի:

Թրամփն այսօր հայտարարելու է ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր դիրքորոշումը:

Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից: