ԵՄ-ը ձգտում է նոր շրջափակումներ սահմանել ՌԴ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i90934-ԵՄ_ը_ձգտում_է_նոր_շրջափակումներ_սահմանել_ՌԴ_ի_դեմ
ԵՄ-ը ձգտում է նոր շրջափակումներ սահմանել ՌԴ-ի դեմ: Այդ մասին հայտնել է ռուսական լրատվական գործակալություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 12:41 Asia/Tehran
  • ԵՄ-ը ձգտում է նոր շրջափակումներ սահմանել ՌԴ-ի դեմ

ԵՄ-ը ձգտում է նոր շրջափակումներ սահմանել ՌԴ-ի դեմ: Այդ մասին հայտնել է ռուսական լրատվական գործակալություն:

ՌԴ-ի հանրային հեռուստատեսության 2-րդ ալիքը հայտարարել է, որ Ղրիմի թերակղզում նախագահական ընտրությունների 7-րդ շրջանի անցկացման պատճառով ԵՄ-ը ուզում է նոր շրջափակումներ սահմանել ՌԴ-ի դեմ:

Ըստ այդ հաղորդման՝ այսօր ԵՄ-ին անդամակցող 28 երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Եթե ՌԴ-ի պատժամիջոցների կիրառման շուրջ համաձայնություն կայացվի, դա պետք է վավերացվի ԵՄ-ի կողմից:

2014թ. ի վեր ԱՄՆ-ն ու ԵՄ-ը ՌԴ-ի դեմ շրջափակումներ են սահմանել Ուկրաինայի ներքին խնդիրներին միջամտելու և Ղրիմի թերակղզին ՌԴ-ին միացնելու պատճառով։ Շրջափակումների ցանկում հայտնված ռուսական ընկերությունների ու անձանց դեմ տնտեսական, ֆինանսական պատժամիջոցների մի քանի փաթեթ է ներառվել այդ ցանկում:

Մոսկվան դեռևս հերքում է Ուկրաինայի արևելյան շրջանների զարգացումներում ու անհանդարտություններում իր միջամտությունները: