ՀԳՀԾ-ի հավանական չեղարկման հետևանքները Եվրոպայում
Գերմանական օրաթերթն անդրադարձել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո Իրանի և Եվրոպայի միջև առևտրական փոխանակումների ծավալների մեծացմանը: Օրաթերթը ծանր է որակել Եվրամիության անդամ երկրների ՝ մասնավորապես Գերմանիայի համար Թրամփի կողմից այդ համաձայնության չեղարկման տնտեսական հետևանքները:
Ինչպես գերմանական «Դոյչե Վիրտշտաց նախրիշ» օրաթերթն է գրել, Գերմանիայի արդյունաբերության ու առևտրի պալատի պատասխանատուները համոզված են, որ Իրանի դեմ նոր տնտեսական պատերազմը վնասելու է Եվրոպային ՝ նաև Գերմանիային:
Հոդվածում նշված է. «2015 թվականին Թեհրանի դեմ շրջափակումների չեղարկման օրվանից զարգացել են Իրանի և եվրոպական երկրների միջև առևտրական հարաբերությունները»:
Միայն 2017 թվականին Գերմանիան 3 միլիարդ եվրոյի ապրանք է Իրան ներմուծել: Դա նախորդ տարվա համեմատությամբ 16 տոկոս աճի մասին է վկայում, իսկ 2015 թվականի համեմատությամբ ՝ 45 տոկոսի:
Գերմանական օրաթերթի հաղորդմամբ՝ եթե ՀԳՀԾ-ն տապալվի, տուժելու են ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերությունները, այլև միջազգային օրենքների նկատմամբ վստահությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը որոշում է կայացնելու Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման երկարաձգման մասին: Նա հայտնելու է միջուկային համաձայնությունում մնալու կամ դրանից դուրս գալու կապակցությամբ: