ՀԳՀԾ-ի հավանական չեղարկման հետևանքները Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i90936-ՀԳՀԾ_ի_հավանական_չեղարկման_հետևանքները_Եվրոպայում
Գերմանական օրաթերթն անդրադարձել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո Իրանի և Եվրոպայի միջև առևտրական փոխանակումների ծավալների մեծացմանը: Օրաթերթը ծանր է որակել Եվրամիության անդամ երկրների ՝ մասնավորապես Գերմանիայի համար Թրամփի կողմից այդ համաձայնության չեղարկման տնտեսական հետևանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2018 12:45 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հավանական չեղարկման հետևանքները Եվրոպայում

Գերմանական օրաթերթն անդրադարձել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո Իրանի և Եվրոպայի միջև առևտրական փոխանակումների ծավալների մեծացմանը: Օրաթերթը ծանր է որակել Եվրամիության անդամ երկրների ՝ մասնավորապես Գերմանիայի համար Թրամփի կողմից այդ համաձայնության չեղարկման տնտեսական հետևանքները:

Ինչպես գերմանական «Դոյչե Վիրտշտաց նախրիշ» օրաթերթն է գրել, Գերմանիայի արդյունաբերության ու առևտրի պալատի պատասխանատուները համոզված են, որ Իրանի դեմ նոր տնտեսական պատերազմը վնասելու է Եվրոպային ՝ նաև Գերմանիային:

Հոդվածում նշված է. «2015 թվականին Թեհրանի դեմ շրջափակումների չեղարկման օրվանից զարգացել են Իրանի և եվրոպական երկրների միջև առևտրական հարաբերությունները»:

Միայն 2017 թվականին Գերմանիան 3 միլիարդ եվրոյի ապրանք է Իրան ներմուծել: Դա նախորդ տարվա համեմատությամբ 16 տոկոս աճի մասին է վկայում, իսկ 2015 թվականի համեմատությամբ ՝ 45 տոկոսի:

Գերմանական օրաթերթի հաղորդմամբ՝ եթե ՀԳՀԾ-ն տապալվի, տուժելու են ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերությունները, այլև միջազգային օրենքների նկատմամբ վստահությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը որոշում է կայացնելու Իրանի միջուկային պատժամիջոցների կասեցման երկարաձգման մասին: Նա հայտնելու է միջուկային համաձայնությունում մնալու կամ դրանից դուրս գալու  կապակցությամբ: