Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան հավատարիմ կմնան ՀԳՀԾ-ին
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հակազդելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ընդգծեցին Իրանի հետ միջուկային համաձայնության հանդեպ իրենց հավատարմությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս հաղորդագրության համաձայն, որի մեկ օրինակը տեղադրվել է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կայքէջում, մատնանշում կատարվելով այն մասին, որ ՀԳՀԾ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից միաձայնությամբ հաստատվել է թիվ 2231 բանաձևի տեսքով, ասված է. «Այս համաձայնությունը շարունակում է կարևոր համարվել Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի համար»:
Հաղորդագրությունն անդրադառնալով այն կետին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևն Իրանի միջուկային համաձայնության կապակցությամբ պարտադրող ու օրինական շրջանակ է համարվում, բոլոր կողմերին կոչ է արվել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանն ու պատասխանատվությամբ քայլ վերցնել:
«Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան իրենց պարտավորված են զգալու, որպեսզի ՀԳՀԾ-ն պահպանվի և մյուս կողմերի համագործակցությամբ Իրանի ժողովուրդը շարունակի տնտեսապես օգտվել ՀԳՀԾ-ի առավելություններից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներն այս համատեղ հայտարարության մեջ նաև Իրանին կոչ են արել ՀԳՀԾ-ից հրաժարվելու ԱՄՆ-ի որոշման դիմաց ինքնազսպվածություն ցուցաբերել: