Կալիֆոռնիա նահանգում մուսուլման սպան հայց է ներկայացել ոստիկանության վարչության դեմ
Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում մուսուլման սպան հայց է ներկայացրել քաղաքի ոստիկանության վարչության դեմ,վերջինիս խտրական վերաբերմունքի համար:
Հղում անելով Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքի ոստիկանության սպա Նաբիլ Հեյդարին, Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է,որ մուսուլման սպան իր գործընկերների խտրական վերաբերմունքի և իրեն «իլիպիական» ու նման այլ մականուններով դիմելու պատճառով հայց է ներկայացրել քաղաքի ոստիկանության վարչության դեմ:
Նաբիլ Հեյդարն ասել է.«Գործընկերներս իմ կրոնի պատճառով ինձ անհանգստացնում են»:
Անցած երկու ամիսների ընթացքում, սա Կալիֆոռնիա նահանգի ոստիկանության վարչության դեմ ներկայացված երկրորդ հայցն է:
Ըստ հաղորդման, ապրիլ ամսին ևս ոստիկանության աֆղան սպան Սան Ֆրանցիսկո քաղաքի մոտ գտնվող ոստիկանության վարչության դեմ հայց է ներկայացրել իր գործընկերների խտրական վերաբերմունքի պատճառով: