ԵՄ-ը հակադարձել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն
https://parstoday.ir/hy/news/world-i91072-ԵՄ_ը_հակադարձել_է_ՀԳՀԾ_ից_ԱՄՆ_ի_դուրս_գալուն
Ցավ հայտնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, Եվրամիությունը հայտարարել է , որ հանձնառու է մնալու համաձայնության ամբողջական ու ազդեցիկ գործադրումը շարունակելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 14:04 Asia/Tehran
  • ԵՄ-ը հակադարձել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն

Ցավ հայտնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ, Եվրամիությունը հայտարարել է , որ հանձնառու է մնալու համաձայնության ամբողջական ու ազդեցիկ գործադրումը շարունակելուն:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, Եվրամիությունը չորեքշաբթի օրը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում հավաստիացված է.«Միությունը ցավ է հայտնում միջուկային համաձայնությունից հրաժարվելու մասին ԱՄՆ նախագահի տարածած հայտարարության կապակցությամբ, քանի որ ՀԳՀԾ-ն եղել է հավաքական համաձայնության արդյունք , որը հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով և կենսական նշանակություն ունի տարածաշրջանի անվտանգության համար»:

Հաղորդագրությունում նշված է.«Քանի դեռ Իրանը շարունակում է հարգել միջուկային հանձնառություններն ՝ ինչպես որ մինչ օրս է եղել, Եվրամիությունը ևս հանձնառու է մնալու համաձայնության ամբողջական ու ազդեցիկ գործադրումը շարունակելուն»:

«Միջուկային պատժամիջոցների վերացումը ՀԳՀԾ-ի կարևոր մասն է և ԵՄ-ը կարևորում է նրա իրականացման երաշխավորման հարցում իր հանձնառությունը».-ասված է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունը վճռակամ է համագործակցել միջազգային հանրության հետ ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար: