Ամանո.«Իրանը հավատարիմ է եղել իր միջուկային հանձնառություններին»
https://parstoday.ir/hy/news/world-i91080-Ամանո._Իրանը_հավատարիմ_է_եղել_իր_միջուկային_հանձնառություններին
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը վերահաստատել է ,որ Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում կատարել է իր միջուկային պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2018 15:12 Asia/Tehran
  • Ամանո.«Իրանը հավատարիմ է եղել իր միջուկային հանձնառություններին»

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենը վերահաստատել է ,որ Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում կատարել է իր միջուկային պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Չորեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրության մեջ առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը , Յուկիո Ամանոն ընդգծել է.«ՄԱԳԱՏԷ-ն մոտիկից հետևում է ՀԳՀԾ-ի հետ կապված իրադարձություններին: Գործակալությունը 2015 թվականին Կառավարիչների խորհրդի  թույլտվությամբ և  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  բանաձևի համաձայն՝ շարունակում Է ստուգել և հսկել Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը միջուկային Էներգետիկայի բնագավառում ՀԳՀԾ-ի շրջանակներում»:

Ամանոն հավելել է.«Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում ենթարկվում է ամենամանրազնին  ստուգումների: Եվ գործակալությունը հաստատում է, որ առ այսօր Իրանը կատարել է իր  միջուկային պարտավորությունները»:

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը ավելի վաղ բազմիցս հաստատել է Իրանի հավատարմությունը միջուկային համաձայնության նկատմամբ: