Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը խիստ քննադատել է Թրամփի քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i91106-Ֆրանսիայի_էկոնոմիկայի_նախարարը_խիստ_քննադատել_է_Թրամփի_քայլը
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը ցավ հայտնելով միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ, ասել է. «Որևէ դեպքում ընդունելի չի կարող լինել, որ Վաշինգտոնը ցանկանա աշխարհի տնտեսական ժանդարմի դերը կատարել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 02:41 Asia/Tehran
  • Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը խիստ քննադատել է Թրամփի քայլը

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը ցավ հայտնելով միջուկային համաձայնությունից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի հրաժարվելու կապակցությամբ, ասել է. «Որևէ դեպքում ընդունելի չի կարող լինել, որ Վաշինգտոնը ցանկանա աշխարհի տնտեսական ժանդարմի դերը կատարել»:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լումերը չորեքշաբթի օրն անդրադառնալով Իրանի հետ առևտրական կապեր ունեցող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, ընդգծել է. «ՀԳՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերի քննադատությանն արժանացած Թրամփի այդ քայլը չափազանց մեծ սխալ էր, քանի որ դպառնում է քաղաքական, ռազմական ու նույնիսկ տնտեսական տեսակետից միջազգային անվտանգությանը»:

«Վերջին երկու տարիների ընթացքում Իրանի հետ Ֆրանսիայի առևտրի հաշվեկշռի հավելյալը եռապատկվել է և այն, որ ֆրանսիական ընկերությունները կարող են ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Փարիզի համար չափազանց մտահոգիչ է և բարդություններ է առաջացնելու»,-հավելել է Լումերը:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ պատրաստվում է այդ հարցով մոտ օրերս զրույց ունենալ իր եվրոպացի դաշնակիցների հետ: