Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը.«Եվրոպան պետք է պահպանի ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/world-i91134-Ալեքսանդր_Գրաֆ_Լամբսդորֆը._Եվրոպան_պետք_է_պահպանի_ՀԳՀԾ_ն
Խստորեն քննադատելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը ԵԽ-ի նախագահի տեղակալը Եվրոպային կոչ է արել ՌԴ-ի ու Չինաստանի ընկերակցությամբ հանձն առնել պահպանել միջազգային համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2018 08:17 Asia/Tehran
  • Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը.«Եվրոպան պետք է պահպանի ՀԳՀԾ-ն»

Խստորեն քննադատելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը ԵԽ-ի նախագահի տեղակալը Եվրոպային կոչ է արել ՌԴ-ի ու Չինաստանի ընկերակցությամբ հանձն առնել պահպանել միջազգային համաձայնությունը:

Դի Վոլտ օրաթերթին տված հարցազրույցում ԵԽ-ի նախագահի տեղակալ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը անդրադարձել է ՀԳՀԾ-ից Վաշինգտրոնի դուրս գալու հետևանքներին, ասելով. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս քայլը սխալ էր և անկասկած վտանգելու է Միջին Արևելքի անվտանգությունը»:

Նա հավելել է.«Եվրոպայի, ՌԴ-ի ու Չինաստանի պարտականությունն է, որպեսզի Իրանին համոզեն դուրս չգալ ՀԳՀԾ-ից»:

Նա նշել է.«ՄԱԳԱՏԷ-ի քննիչները անցնող տարիների ընթացքում պարզապես բացահայտել են, որ Իրանի միջուկային ծրագրի մեջ ռազմական նպատակներ չկան»:

ԵԽ-ի նախագահի տեղակալը շեշտել է.«ԱՄՆ-ն այդ քայլով վարկաբեկել է ՄԱԳԱՏԷ-ին»: