Եվրոպան արձագանքել է Սիրիայի հարավում տիրող իրավիճակին
ԵՄ-ն արձագանքելով Սիրիայի հարավային սահմաններին վերջին օրերին տեղի ունեցած հրաձգության,ը տարածաշրջանային դերակատարներին լարվածությունը մեղմացնելու և ինքնազսպվածություն ցուցաբերելու կոչ է արել:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԵՄ ԱԳ նախարարության դերը կատարող արտաքին ակտերի ծառայությունը, հինգշաբթի օրը հանդես գալով հաղորդագրությամբ, սիրիական և սիոնիստական ուժերի միջև փոխհրաձգությունը չափազանց մտահոգիչ է բնութագրել:
Այս կառույցը կրկնելով Սիոնիստական ռեժիմը պաշտպանող իր նախկին դիրքորոշումները և առանց անդրադառնալու Սիրիայի տարածքի դեմ այդ ռեժիմի ոտնձգությանը հայտարարել է, որ պաշտոնապես ճանաչում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»:
Հաղորդագրության մեջ, հղում կատարվելով Իրանի դեմ արևմտյան ԶԼՄ-ներում ներկայացված մեղադրանքներին, ասված է. «ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում ինքնազսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած լարվածությունից ինչը կարող է առավել թուլացնել տարածաշրջանում կայունությունը»:
Սիոնիստական ռեժիմը հինգշաբթի վաղ առավոտյան Սիրիայի տարածքից այդ ռեժիմի դիրքերի դեմ Իրանի հարձակման պատճառաբանությամբ, հրթիռակոծեց Սիրիայի տարածքը: