Եվրոպան արձագանքել է Սիրիայի հարավում տիրող իրավիճակին
https://parstoday.ir/hy/news/world-i91244-Եվրոպան_արձագանքել_է_Սիրիայի_հարավում_տիրող_իրավիճակին
ԵՄ-ն արձագանքելով Սիրիայի հարավային սահմաններին վերջին օրերին տեղի ունեցած հրաձգության,ը տարածաշրջանային դերակատարներին լարվածությունը մեղմացնելու և ինքնազսպվածություն ցուցաբերելու կոչ է արել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2018 14:17 Asia/Tehran
  • Եվրոպան արձագանքել է Սիրիայի հարավում տիրող իրավիճակին

ԵՄ-ն արձագանքելով Սիրիայի հարավային սահմաններին վերջին օրերին տեղի ունեցած հրաձգության,ը տարածաշրջանային դերակատարներին լարվածությունը մեղմացնելու և ինքնազսպվածություն ցուցաբերելու կոչ է արել:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԵՄ ԱԳ նախարարության դերը կատարող արտաքին ակտերի ծառայությունը, հինգշաբթի օրը հանդես գալով հաղորդագրությամբ, սիրիական և սիոնիստական ուժերի միջև փոխհրաձգությունը չափազանց մտահոգիչ է բնութագրել:

Այս կառույցը կրկնելով Սիոնիստական ռեժիմը պաշտպանող իր նախկին դիրքորոշումները և  առանց անդրադառնալու Սիրիայի տարածքի դեմ այդ ռեժիմի ոտնձգությանը հայտարարել է, որ պաշտոնապես ճանաչում է «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»:

Հաղորդագրության մեջ, հղում կատարվելով Իրանի դեմ արևմտյան ԶԼՄ-ներում ներկայացված մեղադրանքներին, ասված է. «ԵՄ-ն տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է անում ինքնազսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած լարվածությունից ինչը կարող է առավել թուլացնել տարածաշրջանում կայունությունը»:

Սիոնիստական ռեժիմը հինգշաբթի վաղ առավոտյան Սիրիայի տարածքից այդ ռեժիմի դիրքերի դեմ Իրանի հարձակման պատճառաբանությամբ, հրթիռակոծեց Սիրիայի տարածքը: