Գիտնականները մարդանման ռոբոտ են ստեղծել, որը «կոչնչացնի» մարդկությանը
https://parstoday.ir/hy/news/world-i9133-Գիտնականները_մարդանման_ռոբոտ_են_ստեղծել_որը_կոչնչացնի_մարդկությանը
Գիտնականները ներկայացրել են Սոֆիա անունով մարդանման ռոբոտը, որը զարգացած դիմախաղի շնորհիվ առավելագույնս նման է մարդուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2016 07:22 Asia/Tehran
  • Գիտնականները մարդանման ռոբոտ են ստեղծել, որը «կոչնչացնի» մարդկությանը

Գիտնականները ներկայացրել են Սոֆիա անունով մարդանման ռոբոտը, որը զարգացած դիմախաղի շնորհիվ առավելագույնս նման է մարդուն:

Hanson Robotics ընկերության հիմնադիր Դեւիդ Հենսոնը շնորհանդեսի ժամանակ Սոֆիայից հարցազրույց է վերցրել, որի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում:

Հարցազրույցի ժամանակ Սոֆիան խոսել է ապագայի ծրագրերից, մասնավորապես, նա ցանկություն է հայտնել դպրոց հաճախել, կրթություն ստանալ, իր բիզնեսը հիմնել եւ նույնիսկ ընտանիք կազմել: Ռոբոտը, սակայն, նշել է, որ չի կարող դա անել, քանի որ օրենսդրությամբ այդպիսի գործողությունները թույլատրված չեն: Հարցազրույցի վերջում Սոֆիային հարցրել են, արդյո՞ք կոչնչացնի մարդկությանը, ինչին ի պատասխան նա նշել է. «Լավ, կոչնչացնեմ մարդկությանը»:

Ըստ zn.ua-ի, Սոֆիայի աչքերում տեսախցիկներ են ներկառուցված: Մշակողները նշում են, որ Սոֆիան կարող է հիշել իր բառերին արձագանքը եւ փոխանցել էմոցիաները, ինչպես նաեւ սովորել եւ կատարելագործվել: