Մակրոնի զգուշացումը Թրամփին
Մայիս 13, 2018 14:11 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահը զգուշացրել է ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո Արևմտյան Ասիայում լարվածության սրման կապակցությամբ:
Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցում, Էմանուել Մակրոնը խիստ մտահոգություն է հայտնել Միջին Արևելքում լարվածության սրման կապակցությամբ:
Հեռախոսազրույցում նրանք քննարկել են նաև առևտրական խնդիրները:
Հաղորդման համաձայն՝ այդ հեռախոսազրույցից հետո՝ կիրակի օրը, թուիթերում գրառում կատարելով, Թրամփը կրկին քննադատել է ՀԳՀԾ-ն և «մեծ սուտ» է համարել միջուկային այդ համաձայնությունը:
Պիտակ