Եվրոպական 28 երկրներ համաձայնության են եկել ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i91720-Եվրոպական_28_երկրներ_համաձայնության_են_եկել_ՀԳՀԾ_ն_պահպանելու_հարցում
ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարները համաձայնության են եկել՝ Իրանի միջուկային համաձայնությունը պահպանելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 01:48 Asia/Tehran
  • Եվրոպական 28 երկրներ համաձայնության են եկել ՀԳՀԾ-ն պահպանելու հարցում

ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարները համաձայնության են եկել՝ Իրանի միջուկային համաձայնությունը պահպանելու հարցում:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարները չորեքշաբթի օրը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գումարված գագաթնաժողովում 2015 թվականին Վիեննայում ստորագրված միջուկային համաձայնությունը փրկելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Եվրոպական մի աղբյուր հայտարարել է. «ԵՄ անդամ 28 երկրներ, Իրանի միջուկային համաձայնությունը պահպանելու հարցում միացյալ կողմնորոշում որդեգրելու պայմանավորվածություն են ձեռք բերել»:

ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկը նշել է, որ Դոնալդ Թրամփի քայլն անսպասելի էր ու այն որակել է քմահաճություն: «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելուց հետո   եվրոպական երկրները պետք է բողոքեին այդ քայլի դեմ». ասել է նա:

Դոնալդ Թուսկը հույս է հայտնել, որ քանի դեռ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին, եվրոպական երկրների ղեկավարները մեկ անգամ ևս կհաստատեն այդ համաձայնության հանդեպ իրենց պարտավորությունները:

«Եվրոպացիները պիտի երախտապարտ լինեն Թրամփին, քանի որ ԱՄՆ նախագահի շնորհիիվ Եվրոպան հրաժարվեց պատրանքներից»,-հավելել է ԵԽ նախագահը: