Պատրաստ ենք խոչընդոտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանմանը. ԵՄ
https://parstoday.ir/hy/news/world-i91730-Պատրաստ_ենք_խոչընդոտել_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_սահմանմանը._ԵՄ
ԵՄ ներքին հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլոսը տեղեկացրել է մի օրենքի քննարկման մասին, որը եվրոպական երկրներին կարգելի հետևել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 02:27 Asia/Tehran
  • Պատրաստ ենք խոչընդոտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանմանը. ԵՄ

ԵՄ ներքին հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլոսը տեղեկացրել է մի օրենքի քննարկման մասին, որը եվրոպական երկրներին կարգելի հետևել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Բլումբերգ»-ին հաղորդել է, որ ԵՄ ներքին հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլոսը չորեքշաբթի օրը Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է. «Քննարկվել է «Խոչընդոտելու օրենք»-ի գործադրման հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում եվրոպացիները պատրաստ են այն գործադրման հանձնել»:

ԵՄ ներքին հարցերի կոմիսարը ակնարկում է  1996 թվականին վերաբերող մի նախագծի, որը մշակվեց Կուբայի, Իրանի ու Լիբիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին Եվրոպայի դիմակայման համար և Վաշինգտոնին պարտադրեց զիջումների գնալ:

Այս նախագիծն ընկերություններին արգելում է հետևելու արտասահմանյան պատժամիջոցներին և դրա հիման վրա ԵՄ-ն պաշտոնապես չի ընդունելու եվրոպական բիզնեսների դեմ սահմանված ԱՄՆ-ի հավանական տուգանքները:

Սա ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ի հավանական փրկության համար ներկայացված այլընտրանքներից մեկն է: