Պատրաստ ենք խոչընդոտել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների սահմանմանը. ԵՄ
ԵՄ ներքին հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլոսը տեղեկացրել է մի օրենքի քննարկման մասին, որը եվրոպական երկրներին կարգելի հետևել Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Բլումբերգ»-ին հաղորդել է, որ ԵՄ ներքին հարցերի կոմիսար Դիմիտրիս Ավրամոպոլոսը չորեքշաբթի օրը Բրյուսելում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է. «Քննարկվել է «Խոչընդոտելու օրենք»-ի գործադրման հնարավորությունը և անհրաժեշտության դեպքում եվրոպացիները պատրաստ են այն գործադրման հանձնել»:
ԵՄ ներքին հարցերի կոմիսարը ակնարկում է 1996 թվականին վերաբերող մի նախագծի, որը մշակվեց Կուբայի, Իրանի ու Լիբիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին Եվրոպայի դիմակայման համար և Վաշինգտոնին պարտադրեց զիջումների գնալ:
Այս նախագիծն ընկերություններին արգելում է հետևելու արտասահմանյան պատժամիջոցներին և դրա հիման վրա ԵՄ-ն պաշտոնապես չի ընդունելու եվրոպական բիզնեսների դեմ սահմանված ԱՄՆ-ի հավանական տուգանքները:
Սա ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալուց հետո ՀԳՀԾ-ի հավանական փրկության համար ներկայացված այլընտրանքներից մեկն է: