ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i91752-ԵԽԽՎ_ն_պատժամիջոցներ_է_կիրառել_4_պատգամավորի_նկատմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2018 08:15 Asia/Tehran
  • ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների նկատմամբ:

Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ՝ նրանց զրկելով ձայնի իրավունքից:

Հաղորդման համաձայն,  նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց:

Եվրախորհրդարանի որոշ անդամներ 2013 թ. հունվարին Բաքվի իշխանությունների կողմից ստացել են արտոնություններ և կաշառքներ՝ երկրում քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ քննադատության ենթարկելու մասին Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար: