ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ է կիրառել 4 պատգամավորի նկատմամբ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների նկատմամբ:
Ֆրանս պրեսի հաղորդման համաձայն՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ՝ նրանց զրկելով ձայնի իրավունքից:
Հաղորդման համաձայն, նշված պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց և բանաձևեր ներկայացնելուց:
Եվրախորհրդարանի որոշ անդամներ 2013 թ. հունվարին Բաքվի իշխանությունների կողմից ստացել են արտոնություններ և կաշառքներ՝ երկրում քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ քննադատության ենթարկելու մասին Ադրբեջանի կառավարության օգտին քվեարկելու համար: