ՄԱԿ-ը քննադատել է Թրամփի առևտրական քաղաքականությունները
Մայիս 18, 2018 12:53 Asia/Tehran
ՄԱԿ-ի հայտարարությամբ, ԱՄՆ նախագահի առևտրական քաղաքականություններն են խոչընդոտում աշխարհի տնտեսական աճը:
«Շին հուա» գործակալության փոխանցմամբ՝ իր զեկույցում ՄԱԿ-ը հայտարարել է, որ 2018 և 2019 թվականներին աշխարհի տնտեսական աճը պետք է գերազանցի երեք տոկոսը, սակայն դեռևս կան վտանգներ, որոնք սպառնում են տնտեսական աճի այդ մակարդակի իրականացմանը:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, ԱՄՆ առևտրական քաղաքականությունները , առևտրային լարվածությունների ծավալումը, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրական պատերազմ սկսվելու հավանակությունը և ներկայացվելիք տնտեսություններում արժութային քաղաքականությունների անորոշությունը համարվում են 2018 և 2019 թվականներին տնտեսական աճը խոչընդոտող գործոնները:
Պիտակ