Զանգանե. «Եվրոպայի ուղերձը ՀԳՀԾ-ի պահպանումն է»
ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտնել է ԵՄ-ի կողմից Թեհրանին ուղերձ փոխանցվելու մասին: Նա ասել է. «Այս միությունը վճռակամ է պահպանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»: Այս մասին հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Շաբաթ օրը էներգետիկայի գծով Եվրամիության հանձնակատար՝ Միգել Արիաս Կանյետեի հետ հանդիպումից հետո Բիժան Նամդար Զանգանեն նշել է. «Եվրոպական պատվիրակությունը Թեհրանին փոխանցեց ՀԳՀԾ-ն պահպանելու գծով ԵՄ-ի ուղերձը և հայտնեց այդ կապակցությամբ միության ղեկավարների քաղաքական վճռակամության մասին»:
Եվրամիության 28 երկրի ղեկավարները համաձայնության են եկել ՀԳՀԾ-ն պահպանելու շուրջ: Այդ միությունը Սոֆիայում կայացած նիստում Իրանի միջուկային համաձայնությունը փրկելու համար միաձայն պաշտպանեց այն պահպանելու որոշումը:
Շաբաթ օրը Էներգետիկայի գծով Եվրամիության հանձնակատար Միգել Արիաս Կանյետեի գլխավորած եվրոպական պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ միջուկային պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման հարցը և էներգիայի տարբեր ոլորտներում համագործակցության շարունակման ուղիները: