Բացահայտում ԱՄՆ նախագահական ընտրություններին Արաբիայի ու Էմիրությունների միջամտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i91976-Բացահայտում_ԱՄՆ_նախագահական_ընտրություններին_Արաբիայի_ու_Էմիրությունների_միջամտության_մասին
Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը շաբաթ օրը աղմակահարույց մի հաղորդման մեջ բացահայտումներ կատարեց Արաբիայի ու Էմիրությունների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսյան հարաբերությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2018 03:00 Asia/Tehran
  • Բացահայտում ԱՄՆ նախագահական ընտրություններին Արաբիայի ու Էմիրությունների միջամտության մասին

Ամերիկյան «Նյու Յորք Թայմզ» օրաթերթը շաբաթ օրը աղմակահարույց մի հաղորդման մեջ բացահայտումներ կատարեց Արաբիայի ու Էմիրությունների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսյան հարաբերությունների մասին:

Համաձայն «Նյու Յորք Թայմզ»-ի հաղորդման, Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ Ջունիերը ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ հանդիպել է Էմիրությունների ու Արաբիայի հատուկ պատվիրակ Ջորջ Նադերի հետ:

Ջորջ Նադերը և Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը

 

Այս հանդիպմանը ներկա է եղել տեղեկությունների հավաքագրման, սոցիալական ցանցերի միջոցով հանրային կարծիքի կողմնորոշման և քարոզչական ու հոգեբանական պատերազմների սիոնիստ փորձագետ Ջոել Զամելը:

Ջոել Զամել 

 

Հանդիպման ժամանակ Արաբիայի ու Էմիրությունների պատվիրակը Դոնալդ Թրամփ Ջունիորին ասել է, որ Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի գահաժառանգները ցանկանում են օժանդակել ընտրություններում Թրամփի հաղթանակին:

Հանդիպումը կայացել է 2016 թվականի օգոստոսի 3-ին՝  Նյու Յորքում գտնվող Թրամփի աշտարակում:

Այս աղմկահարույց տեղեկությունները կարող են նոր հուն փոխադրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին արտասահմանցիների միջամտության և Թրամփի հաղթանակի հարցում նրանց դերակատարության մասին հետաքննությունների ընթացքը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով մասնավոր քննիչ Ռոբերտ Մյուլերն ուսումնասիրում է Նադերի ու Զամելի միջև կապերը:

Հաղորդումների համաձայն՝ այս պահին Ջորջ Նադերը համագործակցում է Ռոբերտ Մյուլերի հետ:

Էմիրությունների գահաժառանգ Մոհամմեդ Բեն Զաեդ Ալ- Նահիանը և Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը Թրամփին աջակցություն ցուցաբերելով հետպանդել են տարբեր նպատակներ, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի խափանումը: