Washington Post.«ԱՄՆ- Եվրոպա հարաբերությունները գնալով ավելի են լարվում»
Ամերիկյան Washington Post թերթը գրել է.«ԱՄՆ նախագահի թշնամական քայլերն անհանգստության տեղիք են տվել և Եվրոպային ԱՄՆ-ի դեմ են տրամադրել»:
Washington Post-ը հավելել է. «Եվրոպական երկրների ղեկավարները 2017 թ. հունվարից ամենայն մտահոգությամբ օրերն ու ժամերն են հաշվում՝ թե երբ է ավարտվելու Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակաշրջանը: Սակայն ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցների նկատմամբ Թրամփի թշնամական քայլերն ավելի են լրջացրել եվրոպացիների մտահոգությունը»:
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (միջուկային համաձայնությունից) ԱՄՆ-ի դուրս գալուն,Washington Post-ը գրել է. «Թրամփի այդ քայլը Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող երկրների հարաբերությունները հասցրել են վերջին 10 տարիների ամենացածր մակարդակին»:
Ամերիկյան օրաթերթն ակնարկել է միջուկային գործարքից դուրս գալու Թրամփի քայլի վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությանը: Տուսկը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ նման բարեկամներ ունենալով ,այլևս թշնամու կարիք չկա:Washington Post-ը գրել է, որ Տուսկի խիստ ոճը ներկայացնում է Եվրոպայի հասարակական կարծիքը:
«Եվրոպացիները հույս ունեն, որ Թրամփին հաջորդող նախագահը ժամանակի ընթացքում և մեծ ջանքերի շնորհիվ կփորձի բուժել Թրամփի պատճառած վերքերը». գրում է թերթը: