Ավստրիայի կանցլերը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/world-i92120-Ավստրիայի_կանցլերը_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_պահպանումը
Ավստրիայի կանցլերն ընդգծել է ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո իր գործընկերների հետ միասին այս միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2018 19:20 Asia/Tehran
  • Ավստրիայի կանցլերը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը

Ավստրիայի կանցլերն ընդգծել է ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո իր գործընկերների հետ միասին այս միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը գերմանական «Ֆոկուս» պարբերականին տված հարցազրույցում խոսելով միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին ասել է. «Իրանի հետ միջուկային գործարքը դրական է և  արդյունավետ, և այժմ պետք է ջանքեր գործադրել այն պահպանելու համար»:

Ավստրիայի կանցլերը համաձայնագրի պահպանման եղանակի վերաբերյալ ասել է. «Բոլոր մակարդակներով բանակցություններ են ձևավորվում: Կարևորն այն է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ այս համաձայնագրին»: