Պուտինն ու Մակրոնը խորհրդակցել են ՀԳՀԾ-ի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i92326-Պուտինն_ու_Մակրոնը_խորհրդակցել_են_ՀԳՀԾ_ի_շուրջ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Սանկտ Պետերբուրգում գումարված տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում զրուցել են միջազգային տարբեր հարցերի, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2018 02:32 Asia/Tehran
  • Պուտինն ու Մակրոնը խորհրդակցել են ՀԳՀԾ-ի շուրջ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Սանկտ Պետերբուրգում գումարված տնտեսական միջազգային համաժողովի շրջանակներում զրուցել են միջազգային տարբեր հարցերի, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի շուրջ:

ԻՌՆԱ-ն հինգշաբթի օրը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ Փարիզն ու Մոսկվան կարող են ՀԳՀԾ-ի, Սիրիայի ու Ուկրաինայի նման կարևոր հարցերի շուրջ համագործակցել:

Մակրոնն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման համար լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունների հարցը:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ընդգծել է Մոսկվա-Փարիզ համագործակցությունների, մասնավորապես՝ տնտեսական ու առևտրական բնագավառներում համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը: