Շվեյցարիան կսկսի թերթաքարային գազ գնել ԱՄՆ-ից
Մարտ 22, 2016 15:41 Asia/Tehran
ԱՄՆ-ը թերթաքարային գազ կմատակարարի շվեյցարական Ineos նավթաքիմիական ընկերությանը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Աշխարհի 10 խոշորագույն քիմիական ընկերություններից Ineos-ը ծրագրում է էներգետիկ հումքի առաջին մատակարարումներն ԱՄՆ-ից ստանալ մարտի 23-ին: ԱՄՆ-ը ընկերությանն էթան գազ կմատակարարի: Արտահանողներն են ամերիկյան Range Resources և Consol Energy հորատման ընկերությունները:
Կողմերը թերթաքարային գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել 15 տարվա համար:
Ineos-ը ծրագրում բնական գազն օգտագործել Նորվեգիայի նավթաքիմիական գործարանի արտադրությունում:
Պիտակ