Ավստրիայի կանցլերը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը
(last modified Sun, 27 May 2018 13:29:01 GMT )
Մայիս 27, 2018 17:59 Asia/Tehran
  • Ավստրիայի կանցլերը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը

Ավստրիայի կանցլերը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը, նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ն վերահսկում է Իրանի միջուկային աշխատանքները:

Focus պարբերականին տված հարցազրույցում Սեբաստիան Կուրցն ասել է.«Եվրոպական երկրները պետք է առանց բախման մեջ մտնելու  պահպանեն ՀԳՀԾ-ի համաձայնությունը»:

«Իրանի միջուկային համաձայնությունը կատարյալ և դրական համաձայնություն է և Վիեննան հույսով է, որ ԱՄՆ-ը ևս կհրաժարվի իր ընտրած ուղուց». ասել է Ավստրիայի կանցլերը:

Նա նշել է, որ ուշագրավ կետն այն է, որ Իրանը պետք է հարգի այդ համաձայնությունը և բնականաբար իրանցիները ևս նույնն են ակնկալում եվրոպական երկրներից:

2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահը, կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց, որ իր երկիրը հրաժարվում է ՀԳՀԾ-ից:

Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը Ռուսաստանը, Գերմանիան ու Եվրամիությունը որպես ՀԳՀԾ-ի համաձայնության կողմեր հովանավորում են միջազգային այդ համաձայնությունը: