Քաղաքական ճգնաժամ Իտալիայում՝ վարչապետը մերժեց կառավարության ձևավորման առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i92566-Քաղաքական_ճգնաժամ_Իտալիայում_վարչապետը_մերժեց_կառավարության_ձևավորման_առաջարկը
Իտալիայի նորանշանակ վարչապետ Ջոզեփե Քոնթեն մերժեց այդ երկրի նախագահ Սերջիո Մաթառելայի կողմից կառավարության ձևավորման համար ներկայացված առաջարկը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 28, 2018 07:40 Asia/Tehran
  • Քաղաքական ճգնաժամ Իտալիայում՝ վարչապետը մերժեց կառավարության ձևավորման առաջարկը

Իտալիայի նորանշանակ վարչապետ Ջոզեփե Քոնթեն մերժեց այդ երկրի նախագահ Սերջիո Մաթառելայի կողմից կառավարության ձևավորման համար ներկայացված առաջարկը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Քոնթեն, ով անցած երկուշաբթի օրը Սերջիու Մաթառելայի կողմից կառավարություն ձևավորելու առաքելություն էր ստացել, կիրակի օրը նրա հետ հանդիպումից հետո մերժեց այդ առաքելությունը:

Ջոզեփե Քոնթեն վարչապետ էր առաջադրվել Իտալիայի չափավոր աջակողմյան «Հինգ աստղ» շարժման և «Միասնականություն» կուսակցության կողմից, նպատակ ունենալով երկիրը հանել քաղաքական փակուղուց և կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Մարտի 4-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում չափավորական աջակողմյանների կոալիցիան և «Հինգ Աստղ» շարժումը շահեցին ամենաշատ ձայները, բայց նրանցից ոչ մեկը չկարողացավ գերազանցել խորհրդարանական մեծամասնություն համարվելու 40 տոկոս ձայների շեմը: