4500 զույգ կոշիկ՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի շենքի առջև
https://parstoday.ir/hy/news/world-i92614-4500_զույգ_կոշիկ_Եվրոպայի_խորհրդի_կենտրոնակայանի_շենքի_առջև
Բրյուսելում Մարդու իրավունքների ակտիվիստներն ի նշան պաղեստինցի նահատակների հիշատակի, 4500 զույգ կոշիկ են տեղադրել Եվրամիության խորհրդի կենտրոնակայանի շենքի առջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2018 14:12 Asia/Tehran
  • 4500 զույգ կոշիկ՝ Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի շենքի առջև

Բրյուսելում Մարդու իրավունքների ակտիվիստներն ի նշան պաղեստինցի նահատակների հիշատակի, 4500 զույգ կոշիկ են տեղադրել Եվրամիության խորհրդի կենտրոնակայանի շենքի առջև:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ Բելգիայում Մարդու իրավունքների ակտիվիստներն ի  նշան պաղեստինցի նահակատների հիշատակի,  խորհրդանշական քայլ  են կատարել: Նրանք 4500 զույգ կոշիկ են տեղադրել Բրյուսելում գտնվող Եվրամիության խորհրդի կենտրոնակայանի շենքի առջև: 

Այդ քաղաքացիական քայլի նախաձեռնողներից Քրիստոֆ Սքաթն ասել է.«Յուրաքանչյուր զույգ կոշիկը խորհրդանշում է մեկ պաղեստինցու կյանքը, որը զոհվել է անցած տաս տարիների ընթացքում: Այդ կոշիկներից ավելի քան հազար զույգը պատկանում է երեխաներին»:

Քրիստոֆ Սքաթի խոսքով՝ պետք է բոյկոտել Իսրայելի ռեժիմին:

Գազայի հատվածը 2006 թվականից ի վեր Իսրայելի ռեժիմի կողմից ցամաքային, օդային ու ծովային շրջափակման է ենթարկվել, իսկ Գազայի բնակիչները մարտի 30-ին՝ «Հողի» օրվանից իրականացրել են «Վերադարձի իրավունք»  մեծ քայլերթը, որի ընթացքում մինչ այսօր զոհվել են 120 և վիրավորվել հազարավոր  պաղեստինցիներ: