Բարաք Օբաման պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Արգենտինա: Télam գործակալության հաղորդմամբ՝ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուենոս Այրեսի օդանավակայանում:
Սպիտակ տան ղեկավարի այցի պաշտոնական ծրագիրը կսկսվի այսօր առավոտյան (Երևանի ժամանակով՝ կեսօրին): Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի հետ «Կասա Ռոսադա» նախագահական պալատում հանդիսավոր հանդիպումից և բանակցություններից հետո նա կմեկնի Բուենոս Այրեսի Մայր տաճար՝ մասնակցելու ծաղկեպսակներ դնելու արարողությանը:
Այնուհետև ԱՄՆ նախագահը կշփվի երիտասարդ արգենտինացիների հետ. Օբաման մտադիր է նրանց հետ խոսել Վաշինգտոնի ու ընդհանրապես՝ Լատինական Ամերիկայի և մասնավորապես՝ Արգենտինայի հետ հարաբերությունների մասին: Օրը կավարտվի Արգենտինայի ղեկավարի անունից հանդիսավոր ընթրիքով: