ԵՄ-ն դատապարտում է Արևմտյան ափում սիոնիստական բնակավայրի կառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i92912-ԵՄ_ն_դատապարտում_է_Արևմտյան_ափում_սիոնիստական_բնակավայրի_կառուցումը
ԵՄ-ն դատապարտում է Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի շարունակական ընդլայնումը և քաղաքավանների կառուցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2018 12:08 Asia/Tehran
  • ԵՄ-ն դատապարտում է Արևմտյան ափում սիոնիստական բնակավայրի կառուցումը

ԵՄ-ն դատապարտում է Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի շարունակական ընդլայնումը և քաղաքավանների կառուցումը:

Եվրամիության արտգործնախարարության ինտերնետային կայքի հաղորդման համաձայն՝ Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու նպատակով  պաղեստինյան բնակավայրերի ոչնչացման հետևանքով Սիոնիստական վարչակազմի քայլը հանգեցրել է օկուպացիայի և մշտական հակամարտության Պաղեստինում:

Եվրամիությունը պահանջում է, որ Սիոնիստական ռեժիմը վերանայի բնակավայրերի կառուցման և  պաղեստինցիներին իրենց տներից  արտաքսելու կամ նրանց տների ոչնչացման և բռնագրավման քաղաքականությունները, որոնք դեմ են միջազգային օրենքներին:

Պաղեստինյան հողերի բռնագրավման և սիոնիստական բնակավայրերի շինարարության արդյունքում Իսրայելի ռեժիմը ձգտում է փոխել պաղեստինյան տարածքների աշխարհագրական կառուցվածքը և սիոնիստներին հնարավորություն տալ ամրապնդել իրենց տիրապետությունը պաղեստինյան տարածքներում: