Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց
Կոռուպցիոն սկանդալի պատճառով Իսպանիայի կառավարությունը հրաժարական տվեց: Ուրբաթ օրը կայացել է վարչապետի հարցապնդումը:
Վարչապետի պաշտոնում Մարիանո Ռախոյին կփոխարինի ընդդիմադիր սոցիալիստների առաջնորդ Պեդրո Սանչեսը:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով խորհրդարանում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքում 179 պատգամավոր կողմ է քվեարկել, 169-ը՝ դեմ, մեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար Սանչեսին անհրաժեշտ էր 350 պատգամավորների 175 ձայնը:
Ռախոյի դեմ էին քվեարկել «Ժողովրդական» և նրա դաշնակից «Քաղաքացիներ» կուսակցությունների պատգամավորները: Իսկ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության ղեկավար ՝ Պեդրո Սանչեսը վարչապետի պաշտոնին է հասել՝ Podemos ձախակողմյան, Բասկի ազգայնամետ, Կատալոնիայի ժողովրդավարական և հանրապետական, ինչպես նաև Կոմպրոմիս կուսակցությունների ձայներով:
Սոցիալիստ վարչապետն այսուհետ պատրաստ է ներկայացնել նախարարներին, որոնք երդվելու են երկրի թագավորի ներկայությամբ, ապա սկսելու են նախարարություններում իրենց աշխատանքը: