Ֆրանսիայի գնահատմամբ ԱՄՆ-ն մեկուսանալու է Մեծ Յոթնյակում
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասել է. «ԵՄ-ի դեմ առևտրական պատերազմի պատճառով ԱՄՆ-ն Մեծ Յոթնյակի խմբում մեկուսանալու է»:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն ուրբաթ օրը Կանադայում լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է. «Իր դաշնակից երկրներից ներկրվող պողպատի ու ալյումինի համար ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանվելու պատճառով, այդ երկրի գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինը մեկուսացվել է Մեծ Յոթնյակի ֆինանսների նախարարների նստաշրջանում»:
«Կանադայում գումարված Մեծ Յոթնյակի ֆինանսների նախարարների նստաշտրջանում Մենուչինին ասվելու է, որ պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրքի սահմանումը ԵՄ-ի անդամ երկրների կողմից օրինական տեսակետից անընդունելի, քաղաքական տեսակետից անարդար և տնտեսական տեսակետից վտանգավոր քայլ է բնութագրվում»,-հայտարարել է Լը Մերը:
Մեծ Յոթնյակի խմբի նստաշրջանը գումարվելու է հունիսի 8-ին և 9-ին՝ Կանադայի Քվեբեկում:
ԱՄՆ-ն հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ-ից, Կանադայից ու Մեքսիկայից ներկրվող պողպատի համար 25, իսկ ալյումինի համար 10 տոկոս մաքսատուրք է սահմանում: