Թրամփը հանդիսանում է ԱՄՆ-ում տիրող տնտեսական անհավասարության խորացման պատճառը
ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլստոնն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականություններն ու քայլերը հանգեցրել են այդ երկրում տնտեսական անհավասարության խորացմանը»:
Ինչպես հաղորդում է «Հիլ» տեղեկատվական կայքը, ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցողը քննադատել է ԱՄՆ-ի նախագահին, նշելով, որ նրա պատճառով այդ երկիրը հայտնվել է այնպիսի վիճակում, որտեղ հարուստները պարգևատրվում են, իսկ աղքատները պատժի ենթարկվում:
Ֆիլիպ Օլստոնն զգուշացրել է, որ Թրամփի քայլերը թիրախ են դարձրել ԱՄՆ-ի հասարակական անվտանգությունը:
Օլստոնը հայտարարել է. «Ամերիկացիները ներկայումս դիմագրավում են ավերվածությանը և երկրում տարածվում է աղքատությունը»:
ՄԱԿ-ի ծայրահեղ աղքատության հարցերով հատուկ զեկուցողի զեկույցը 2018 թ. հունիսի վերջին կներկայացվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: