ԵՄ պաշտոնյան լավատես չէ ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունների կարգավորման հարցում
ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով հանձնակատար Պիեռ Մոսկովիսին ասել է, որ լավատես չէ Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում ԱՄՆ-ի հետ առևտրային տարաձայնությունների կարգավորման հարցում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Պիեռ Մոսկովիսին ասել է. «Ինձ չի թվում, որ առաջիկա շաբաթ Կանադայում կայանալիք Մեծ Յոթնյակի գագաթնաժողովը կարողանա լուծել իր դաշնակիցների ներմուծումների համար նոր մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման հետևանքով առաջացած տարաձայնությունները: Ես այդ հարցում լավատես չեմ»:
ԵՄ տնտեսության ու ֆինանսների հարցերով հանձնակատարը հավելել է. «Այս միությունը պետք է պատրաստվի ամրացնել իր քայլերը ԱՄՆ-ի դեմ»:
Պիեռ Մոսկովիսին նշել է. «Եվրամիությունը ևս կավելացնի որոշակի ապրանքների մաքսատուրքերը»: