Կարմիր Խաչ.«Գազայում առողջության ու առողջապահության վիճակը ճգնաժամային է»
Գազայում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի խոսնակը հայտարարել է, որ այդ տարածքում առողջության ու առողջապահության վիճակը ճգնաժամային ու ծանր է:
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խոսնակն ասել է.«Քանի որ Գազան շրջափակված է Սիոնիստական ռեժիմի կողմից, տարածքի հիվանդանոցների բժիշկները դեղորայքի և սարքավորումների խիստ պակաս են դիմագրավում և անկարող են բուժել «վերադարձի իրավունք» ցույցի մեծ թվով վիրավորներին»:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել Գազայի առողջության ու առողջապահական բաժնին՝ իրավիճակի առավել սրվելը կանխելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չափազանց ծանր է բնութագրել Գազայի գոտու մարդկային ու տնտեսական վիճակը և հայտարարել է, որ 2020 թվականին Գազան բնակության համար ոչ պիտանի է լինելու, եթե քայլեր չձեռնարկվեն տարածքին ցուցաբերվող ծառայությունները բարելավելու և հիմնական կառույցները բարեփոխելու համար: