Եվրոպայի մաքսատուրքերն ՝ ամերիկյան ապրանքների դեմ
Հակադարձելով ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերի սահմանմանը, ԵՄ-ը մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համար:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ պողպատի ու ալյումինի ներկրումներին մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշմանը, Եվրամիությունը հուլիսի սկզբից նման քայլի է դիմելու ամերիկյան որոշ ապրանքների համար:
Եվրոպական հանձնաժողովի մի պաշտոնյա չորեքշաբթի օրն ասել է, որ հանձնաժողովն ակնկալում է մինչև հունիսի վերջն ավարտել ԵՄ անդամ երկրների հետ համադրումների գործընթացը, որպեսզի հուլիսից սկսյալ ուժի մեջ մտնեն ԱՄՆ-ի դեմ սահմանած մաքսատուրքերը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ մի քանի երկրների, այդ թվում Կանադայի, Մեքսիկայի և ԵՄ անդամ երկրներին ժամանակավորապես ազատելու է պողպատի ու ալյումինի ներկրումներին մաքսատուրքերի վճարումից:
Այնուամենայնիվ վերջին օրերին ԱՄՆ-ը հայտարարել է, որ Թրամփի այդ որոշումը չեղյալ է հայտարարվել :
ԱՄՆ-ի այդ քայլին խստորեն հակադարձել են եվրոպական երկրները: